• Address: 10 Davit Anhaght str., Yerevan, Armenia
  • Phone: (010) 240038
01/10/2024

The screening of the documentary “Shushi: Amen” at EUA

🎥Շարունակելով Արցախին նվիրված միջոցառումների շարքը՝ այսօր ՀԵՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Շուշի. Ամէն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որին մասնակցեցին ուսանողները և պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչները։
🔹«Շուշի. Ամէն» փաստագրական ֆիլմը պատմում է Շուշիի առօրյա կյանքի, մշակույթի, հիմնադրման պատմության, ինչպես նաև քաղաքի դեմ կատարված արշավանքների մասին: Ֆիլմում խոսվում է քաղաքի պատմական և մշակութային կարևորության մասին, ինչպես նաև այս քաղաքի մարդկանց անկոտրում ոգու մասին։
Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ, ուղղել հարցեր և կիսվել տպավորություններով։