Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն – Ուսանողների շարժունություն
Վիլնյուսի քոլեջ | Բարձրագույն ուսումնական հաստատություն (Vilniaus Kolegija), Լիտվա
Ողջույն, ես Գայանեն եմ։ Մեկ կիսամյակ անցկացրել եմ Լիտվայի Վիլնյուս քաղաքի Վիկո համալսարանում։ Ասել, որ դա կյանքիս լավագույն 5 ամիսներն էին, նշանակում է՝ ոչինչ չասել։
Մանկուց միշտ երազել եմ սովորել արտերկրում, բայց երկար ժամանակ այդ երազանքն ինձ անհասանելի էր թվում։ Իսկ հետո, չգիտեմ՝ ինչ հրաշքով, այն իրականություն դարձավ, և ես հայտնվեցի Վիլնյուսում։
Սկզբում մտածում էի, որ ամեն ինչ շատ դժվար է լինելու, բայց առաջին իսկ վայրկյանից սիրահարվեցի այդ քաղաքին։ Վիլնյուսն ինձ համար դարձավ ոչ միայն այն վայրը, որտեղ սովորում էի, այլև մի վայր, որն իր մեջ պահեց իմ կյանքի ամենագեղեցիկ հիշողություններից շատերը։
Այդ ընթացքում ես ձեռք բերեցի ընկերներ, ովքեր շատ արագ դարձան ինձ համար հարազատ ու կարևոր մարդիկ։ Մինչև այսօր կապի մեջ ենք, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հիմա արդեն միասին ճամփորդում ենք ու այցելում միմյանց երկրներ։
Էրազմուսն ինձ տվեց շատ ավելին, քան պարզապես արտերկրում սովորելու հնարավորություն։ Այն ինձ օգնեց դառնալ ավելի ինքնուրույն, ավելի ինքնավստահ, կատարելագործվել և ձեռք բերել մի փորձառություն, որն, անկասկած, ինձ շատ է օգնելու ապագայում։
Ես կարող եմ անվերջ խոսել այնտեղ անցկացրած օրերի, մարդկանց, ճանապարհորդությունների ու ուսանողական կյանքի մասին։ Բայց եթե պետք է այս ամենը մի քանի բառով ամփոփեմ, կասեմ միայն՝ յուրաքանչյուրին ցանկանում եմ ունենալ այն հնարավորությունը, որն ինձ տրվեց ՝ապրել իր կյանքի լավագույն 5 ամիսները։
Մալագայի համալսարան, Իսպանիա
2026 թ. փետրվարի 11 – 2026 թ. հուլիսի 10
Լեզվաբանության, հաղորդակցության և մանկավարժության ֆակուլտետ
Էլեն Սահակյան
2026 թ. փետրվարի 11 – 2026 թ. հուլիսի 10
Իրավագիտության ֆակուլտետ
Մերի Մանուկյան
2025 թ. սեպտեմբերի 3 – 2026 թ. փետրվարի 2
Լեզվաբանության, հաղորդակցության և մանկավարժության ֆակուլտետ
Մարիա Կիրակոսյան
2025 թ. սեպտեմբերի 1 – 2026 թ. հունվարի 31
Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Օրադեայի համալսարան, Ռումինիա
2025 թ. մարտի 10 – 2025 թ. մայիսի 9
Կառավարման ֆակուլտետ