Skip to main content

European University of Armenia

ՀԵՀ Հոգաբարձուների Խորհուրդ

  • Home
  • ՀԵՀ Հոգաբարձուների Խորհուրդ
Shape

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հոգաբարձուների խորհուրդը Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) կառավարման բարձրագույն մարմինն է։

Համաձայն ՀԵՀ կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհուրդը՝

  • սահմանում է Համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները,

  • ձևավորում է Համալսարանի գործադիր մարմինը և որոշում կայացնում վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,

  • սահմանում է աշխատանքի վարձատրության և ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները,

  • հաստատում է Համալսարանի կազմակերպական կառուցվածքն ու գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթերը,

  • հաստատում է Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում ծախսերի տարեկան նախահաշիվը,

  • հաստատում է Համալսարանի գիտական խորհրդի կազմը,

  • նշանակում է ՀԵՀ ռեկտորին, իսկ ռեկտորի ներկայացմամբ՝ պրոռեկտորներին և վարչական ու ֆինանսական հարցերով տնօրենին,

  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀԵՀ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Հոգաբարձուների խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել Համալսարանի կառավարման այլ մարմինների։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀԵՀ հիմնադրման օրվանից Հոգաբարձուների խորհուրդը նախագահում է Արթուր Բաղդասարյանը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Հոգաբարձուների խորհրդի անդամներ

ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝

Մհեր Շահգելդյան — Ֆրանսիական բիզնես դպրոցի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու։

Անդրանիկ Ավետիսյան — մանկավարժական գիտությունների թեկնածու։

Գուրգեն Սարգսյան — ճարտարագիտության ոլորտի պրոֆեսոր։

Հովիկ Մուսայելյան — «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն։

Արսեն Ղազարյան — Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ։

Սեբաստիան Արկոս — Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մետրոպոլիայի առևտրաարդյունաբերական պալատի EKLYA բիզնես դպրոցի և HYBRIA բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն։

Շտեֆան Օրթներ — Իտալիայի Հանրապետության Բոլցանո քաղաքում գործող «Եվրակ» հետազոտական կենտրոնի (Eurac Research) գլխավոր տնօրեն։

Ռոլանդ Պսեններ — Իտալիայի Հանրապետության Բոլցանո քաղաքում գործող «Եվրակ» հետազոտական կենտրոնի (Eurac Research) նախագահ։

© European University of Armenia