ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Հոգաբարձուների խորհուրդը Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) կառավարման բարձրագույն մարմինն է։
Համաձայն ՀԵՀ կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհուրդը՝
սահմանում է Համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները,
ձևավորում է Համալսարանի գործադիր մարմինը և որոշում կայացնում վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
սահմանում է աշխատանքի վարձատրության և ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները,
հաստատում է Համալսարանի կազմակերպական կառուցվածքն ու գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթերը,
հաստատում է Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում ծախսերի տարեկան նախահաշիվը,
հաստատում է Համալսարանի գիտական խորհրդի կազմը,
նշանակում է ՀԵՀ ռեկտորին, իսկ ռեկտորի ներկայացմամբ՝ պրոռեկտորներին և վարչական ու ֆինանսական հարցերով տնօրենին,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀԵՀ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
Հոգաբարձուների խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել Համալսարանի կառավարման այլ մարմինների։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՀԵՀ հիմնադրման օրվանից Հոգաբարձուների խորհուրդը նախագահում է Արթուր Բաղդասարյանը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Հոգաբարձուների խորհրդի անդամներ
ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝
Մհեր Շահգելդյան — Ֆրանսիական բիզնես դպրոցի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու։
Անդրանիկ Ավետիսյան — մանկավարժական գիտությունների թեկնածու։
Գուրգեն Սարգսյան — ճարտարագիտության ոլորտի պրոֆեսոր։
Հովիկ Մուսայելյան — «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն։
Արսեն Ղազարյան — Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ։
Սեբաստիան Արկոս — Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մետրոպոլիայի առևտրաարդյունաբերական պալատի EKLYA բիզնես դպրոցի և HYBRIA բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն։
Շտեֆան Օրթներ — Իտալիայի Հանրապետության Բոլցանո քաղաքում գործող «Եվրակ» հետազոտական կենտրոնի (Eurac Research) գլխավոր տնօրեն։
Ռոլանդ Պսեններ — Իտալիայի Հանրապետության Բոլցանո քաղաքում գործող «Եվրակ» հետազոտական կենտրոնի (Eurac Research) նախագահ։