• Address: 10 Davit Anhaght str., Yerevan, Armenia
  • Phone: (010) 240038
11/09/2024

Professional meetings, discussions and lectures by experienced specialists-professors of European cooperating universities

Սույն թվականի սեպտեմբերի 9-10-ը ՀԵՀ այցելեցին համալսարանի եվրոպական համագործակից բուհերի փորձառու մասնագետ-պրոֆեսորները՝ Ջիովաննի Պոգեսչին, Ֆեդերիկա Ռամազոտտին և Ռեջինա Լագունան: Արդյունավետ համագործակցության շրջանակներում այցի ընթացում Իտալիայից և Իսպանիայից ժամանած մեր գործընկեր-մասնագետներ Ջիովաննի Պոգեսչին և Ռեջինա Լագունան մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ունեցան իրավագիտություն և միջազգային հարաբերություններ ուսումնասիրող ուսանոողների հետ, ինչպես նաև փորձի փոխանակակում տեղի ունեցավ նշված մասնագիտությունների ամբիոնների վարիչների՝ Ի. Իսկանդարյանի և Մ. Եսոյանի հետ: Միաժամանակ մյուս իտալացի գործընկեր-պրոֆեսոր Ֆեդերիկա Ռամազոտտին հանդիպում-քննարկումներ ունեցավ ՏՏ և Գրաֆիկ դիզայն ամբիոնների ուսանողների և ամբիոնների վարիչների ՝ Ա. Գրիգորյանի, Հ. Ղումաշյանի, Ս. Ջիլավյանի և Ա. Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ նաև ՀԵՀ-ի ղեկավարության և վարչական անձնակազմի հետ, որտեղ բոլոր կողմերն էլ կարևորեցին բուհերի միջև արդյունավետ համագործակցությունը և նման մասնագիտական այցերի շարունակական լինելը: